ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկում

«Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկում
13.03.2019 | 17:52

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան՝ քննարկելու ՀՀ առևտրային բանկերի և լրատվամիջոցների համագործակցության իրական հեռանկարներն ու ձևաչափերը:

Կլոր սեղանին մասնակցել են տարբեր լրատվամիջոցներում աշխատող և ֆինանսատնտեսական թեմաները լուսաբանող լրագրողներ ու ՀՀ առևտրային բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:


Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է բանկային համակարգի ու տնտեսական լրագրողների համագործակցության բարելավմանն ուղղված հարցերին, ընդգծել այդ ասպարեզում փոփոխություններ և նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Այնուհետև Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Ա. Բաղդասարյանը դիտարկումներ է կատարել PR տեխնոլոգիաների, ընկերության դրական իմիջի ձևավորման և մասնագիտական էթիկայի հիման վրա փոխհամագործակցության կարևորության վերաբերյալ:


Քննարկման ընթացքում բանկ-լրագրող շփումների և արդյունավետ համագործակցության, առկա խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև բանկային գործընթացների լուսաբանման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն են ներկայացրել ու մտքեր փոխանակել լրատվական ոլորտի փորձագետները, լրագրողներն ու մի շարք բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:


Կլոր սեղան-քննարկման ընթացքում նախանշվել են նաև տնտեսական լրագրողների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող սեմինարների կազմակերպմանը և հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված որոշակի ծրագրեր:

Հայաստանի բանկերի միություն
Տնտեսական լրագրողների ակումբ

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ